Light
Dark
Let's Talk!

Ինչպիսի՞ն կլինի Skoda Octavia-ի հաջորդ սերունդը․ Vision O-ից մինչև ռեալ արտադրություն

Ինչպիսի՞ն կլինի Skoda Octavia-ի հաջորդ սերունդը․ Vision O-ից մինչև ռեալ արտադրություն

Skoda-ն այլևս չի էլ թաքցնում իր հավակնությունները՝ դառնալու Եվրոպայի ամենախոշոր մասսայական ավտոարտադրողներից մեկը։ Անցյալ տարի Մյունխենի ավտոսրահում ներկայացված Vision O կոնցեպտը հստակ ցույց տվեց բրենդի ապագա ուղղությունը։ Իսկ ավտոաշխարհի կուլիսներում արդեն բոլորը գիտեն՝ հենց այս կոնցեպտն է դառնալու հաջորդ սերնդի Octavia-ի հիմքը։

Թեև գործող չորրորդ սերնդի մոդելը դեռ պատրաստվում է իր երրորդ ռեսթայլինգին, ապագա 5-րդ սերնդի թվային պատկերները (ռենդերները) արդեն թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում մինչև 2028 թվականը։

 

 

«Modern Solid» դիզայն և նոր ուրվագիծ

Նոր Octavia-ն կստանա Skoda-ի դիզայներական նոր լեզուն, որը կոչվում է Modern Solid: Մեքենան կպահպանի իր ավանդական, պրակտիկ կայանվագոնի (Combi) կառուցվածքը, բայց կդառնա ավելի սպորտային ու ժամանակակից։

  • Առջևի մասը. Ավանդական ռադիատորի ցանցը (grille) այլևս չկա։ Այն փոխարինվել է հարթ, աերոդինամիկ վահանակով, որը հիշեցնում է Audi-ի վերջին մոդելները։

  • Կողային մասը. Ավելի երկար անվային բազա, ցածր տանիքի գիծ և ընդգծված «ուսեր», ինչը մեքենային հզոր տեսք է հաղորդում։

  • Հետևի մասը. Լուսադիոդային T-աձև լապտերներ և բեռնախցիկի ողջ երկայնքով լուսավորվող «SKODA» գրությունը։

Ինտերիեր՝ Polestar-ի և BMW-ի ոգով

Եթե կոնցեպտի սրահը նույնությամբ փոխանցվի սերիական մոդելին, Octavia-ն կկարողանա մրցել նույնիսկ ավելի բարձր դասի մեքենաների հետ։

  • Էկրաններ. Սրահի մի դռնից մյուսը ձգվող պանորամային դիսփլեյ (BMW-ի ոգով) և կենտրոնական մեծ «լողացող» թաչսքրին։

  • Պրակտիկություն. Չնայած մինիմալիստական ոճին, Skoda-ն կպահպանի ֆիզիկական կոճակները կլիմատ-կոնտրոլի և հիմնական ֆունկցիաների համար։ Իհարկե, չեն մոռացվի նաև բրենդի ավանդական «Simply Clever» լուծումները (ինչպիսին է դռան մեջ թաքցված անձրևանոցը) և հսկայական բեռնախցիկը։

 Հեղափոխություն «կապոտի» տակ․ 800-վոլտանոց EV և հիբրիդներ

Ամենամեծ փոփոխությունը սպասվում է տեխնիկական մասում։ Նոր Octavia-ն կառուցվելու է Volkswagen Group-ի նորագույն SSP (Scalable Systems Platform) հարթակի վրա, ինչը նշանակում է անցում լրիվ էլեկտրական և հիբրիդային համակարգերի։

  • Լրիվ էլեկտրական (BEV). 800-վոլտանոց արխիվեկտուրան թույլ կտա ունենալ 200-ից մինչև 400 ձիաուժ հզորություն (vRS սպորտային տարբերակներում)։ Մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը (WLTP) կանցնի 700 կմ-ը։

  • Range-Extender (EREV). Նրանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն լրիվ էլեկտրական մեքենաների, կառաջարկվի հիբրիդային տարբերակ, որտեղ փոքր բենզինային շարժիչը կաշխատի միայն որպես գեներատոր՝ մարտկոցը լիցքավորելու համար։ Այս համակարգով ընդհանուր ընթացքի պաշարը կարող է հասնել մինչև 1000 կմ-ի։

Ե՞րբ սպասել

Նոր՝ հինգերորդ սերնդի Skoda Octavia-ի պաշտոնական պրեմիերան սպասվում է 2027 թվականի վերջին կամ 2028-ի սկզբին։ Առաջինը շուկա կդուրս գա Combi (կայանվագոն) տարբերակը, իսկ հեչբեքը կհետևի մի փոքր ուշ։

Tag:

03 Comments

avatar
Guy Hawkins

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply
avatar
Eleanor Pena

August 13, 2025

Great choice of Acronym AF1’s

avatar
Jerome Bell

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply

Leave A Comment