Եթե փնտրում էիր մի մեքենա, որը և՛ սիրուն է, և՛ հարմար քաղաքում քշելու համար, ու ամենակարևորը՝ էլեկտրական է, ապա սա հենց քո համար է։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ նոր EV2-ի մասին.
Դիզայնը՝ Փոքր է, բայց շատ «թասիբով» տեսք ունի։ Այն ստացել է Kia-ի նոր Star Map լուսավորությունը և ֆուտուրիստական ու քառակուսի ձևերը, որոնք հիշեցնում են իր «մեծ եղբայրներին»՝ EV6-ին ու EV9-ին։
Ինչքա՞ն է քշում՝ Մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 448 կմ (WLTP): Քաղաքի համար սա պարզապես իդեալական է։ Իսկ արագ լիցքավորմամբ 10%-ից 80% կարող ես հասցնել ընդամենը 29 րոպեում՝ հենց մի սուրճ խմելու ընթացքում։ ☕️🔋
Սալոնը՝ Չնայած դրսից փոքր է, ներսում շատ ընդարձակ է ու լիքը տեխնոլոգիաներով։ Ունի եռակի էկրան (երկու 12.3 դյույմանոց և մեկ 5 դյույմանոց կլիմատ-կոնտրոլի համար)։

Հաճելի մանրուքներ՝ Մեքենան քեզ բարևում է "HELLO :)" գրվածքով, իսկ իջնելիս մաղթում է "HAVE A NICE DAY": Մի տեսակ ջերմ է, չէ՞։ 😊
Գինը՝ Սպասվում է, որ Եվրոպայում այն կսկսի մոտ 30,000 եվրոյից, ինչը նրան դարձնում է շուկայի ամենամատչելի էլեկտրական ամենագնացներից մեկը։
Ի՞նչ կասեք, կնստեի՞ք նման սիրուն ու «խելացի» մեքենայի ղեկին։ ⚡️🚗
03 Comments