Laravel

0,59վայրկյան մինչև 100 | Tesla Roadster 2028-ի շնորհանդեսը․ ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ

0,59վայրկյան մինչև 100 | Tesla Roadster 2028-ի շնորհանդեսը․ ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Ապագան եկավ. Tesla Roadster 2028-ի շնորհանդեսը, կամ Tesla-ն վերջապես ներկայացրեց նոր Tesla Roadster-ը

Այո,  տեղի ունեցավ։ Tesla-ն վերջապես ներկայացրեց նոր Tesla Roadster-ը, որը, ըստ պաշտոնական հայտարարությունների, իսկապես սերիական արտադրության կգնա։ Շնորհանդեսը սկսվեց պատմական ակնարկով՝ հիշեցնելով, թե ինչպես սկսվեց ամեն ինչ առաջին ռոդսթերից, հետո թե ինքան լավն էն ներկա Tesla-ները,  որից հետո բեմ դուրս եկավ Իլոն Մասկը։ Նա հայտարարեց, որ այս գիշերը լինելու է ամենահիշարժանը, և ընդգծեց, որ այս ամենն իրականություն է, ոչ թե արհեստական բանականություն կամ համակարգչային գրաֆիկա։

 

Անհավանական հնարքներ. Երթևեկություն գլխիվայր և թռիչքներ

Նոր հիպերքարը ներկայացվեց  որպես Ջեյմս Բոնդի մեքենայից էլ ավելի "զիլ" մեքենա։ Ցուցադրության ժամանակ հանդիսատեսին տպավորիչ կադրեր ցույց տվեցին՝ ինչպես է թռնում Roadster-ը ու կպչում ասֆալտին։

Ավտոմեքենան ընդունակ է հուսալիորեն կպչել ցանկացած մակերեսի և հանգիստ բարձրանալ ուղղաձիգ պատով կամ ընթանալ գլխիվայր։ Դա տեղի է ունենում, պարզ ասած փոշեկուլի նման։

SpaceX ընկերության տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ մեքենան ստացել է սառը հրթիռային շարժիչների համակարգ, ինչը թույլ է տալիս նրան բառացիորեն կարճատև թռիչքներ կատարել և տպավորիչ սալտոներ անել 10-20 մետր հեռավորությամբ և 2-3 մետր բարձրությամ։ 

Դե գիտենք, որ SpaceX-ում ոչ ադեկվատ մասնագետներ են աշխատում  //լավ իմաստով 

Հրթիռային քարշակով տարբերակը 100 կմ/ժ արագացմանը հասնում է 1 վայրկյանից էլ պակաս ժամանակում։

 

Դիզայն և սուպերքարի երեք տարբերակները

Սպորտային մեքենայի արտաքին տեսքը կատարված է կիբերպանկի ֆուտուրիստական ոճով։ Իլոնը նշեց, որ սա վերջին մեքենան է, որը ստեղծված է բացառապես վարորդի համար. այստեղ նվազագույնն են ավելորդությունները, կան անկյունային ձևեր, թաքնված լուսարձակներ և ամբողջ լայնությամբ ձգվող հետևի լույս։ Կառուցվածքում օգտագործվում է տիեզերական ոլորտից փոխառնված հատուկ պաշտպանիչ պատվածք։

 

Պաշտոնական նյութերում հայտարարված է միանգամից երեք տարբերակ.

 

Performance (Չորստեղանոց) — բազային սերիական տարբերակ՝ միայն ներծծման համակարգով։ Մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է մոտ 1,6 վայրկյան։ Ակնկալվում է, որ սա կլինի ամենազանգվածային և մատչելի մոդելը փորձարկումների համար։

Thrust (Մրցարշավային տարբերակ) — հետևի նստատեղերի փոխարեն այստեղ տեղադրված են սեղմված օդով բալոններ և շարժիչներ։ Մինչև հարյուր արագացումը, ըստ ինժեներների հաշվարկների, կազմում է ընդամենը 0,9 վայրկյան, իսկ մեքենայի զանգվածը բալոնների պատճառով ավելանում է ընդամենը 250 կգ-ով։

Rocket (Միատեղանի բացառիկ մոդել) — անզիջում տարբերակ՝ ամբողջ պարագծով տեղադրված հրթիռային շարժիչներով։ Մինչև 100 կմ/ժ արագացումը հայտարարված է 0,59 վայրկյան ցուցանիշով, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 370 կմ/ժ-ը։ Տարբերակը ստեղծված է ցուցադրությունների և կոլեկցիոներների համար և նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար։ Ես մատածում եմ, որ զուտ գլուխ գովալու համար է ստեղծված։

Սերիական արտադրության մեկնարկը նախատեսված է 2028 թվականին։

 

Վակուումային աերոդինամիկա և հրթիռային շարժիչներ

Վակուումային աերոդինամիկա

Ճանապարհին ամուր կպչելու գաղտնիքը թափքի տակ գտնվող հզոր տուրբոօդափոխիչներն են, որոնք աշխատում են փոշեկուլի սկզբունքով։ Իջեցնելով հատուկ պաշտպանիչ «փեշերը»՝ մեքենան ստեղծում է նոսրացված օդի գոտի։

Նման տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են մրցարշավային սուպերքարերում (օրինակ՝ McMurtry)․ մոտ մեկ տոննա զանգվածի դեպքում նման աերոդինամիկան ստեղծում է մինչև 2000 կգ սեղմող ուժ՝ հնարավորություն տալով մեքենային գլխիվայր հաստատուն դիրքում մնալ։ Tesla-ում այս ցուցանիշը հասցրել են մինչև 4000 կգ։ Համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օդափոխիչները ճանապարհից ներծծում են մանր աղբն ու փոշին, ուստի զտիչները պահանջում են պարբերական մաքրում, թեև սերիական տարբերակում այդ գործընթացը հավանաբար կավտոմատացվի։

 

SpaceX-ի հրթիռային շարժիչներ

Ռեկորդային արագացման ցուցանիշների հասնելու համար ինժեներներն գժվել և ներդրել են սառը հրթիռային շարժիչներ, որոնք նման են տիեզերական արբանյակների ուղեծրի ուղղման համար օգտագործվող շարժիչների։

Ածխածնային բալոնների մեջ մեծ ճնշման տակ լցվում է գազ (կամ սովորական օդ)։ Անհրաժեշտության դեպքում գազը հսկայական ուժով դուրս է նետվում՝ ստեղծելով հզոր քարշակ ուժ կամ հրող ուժ։

Ելքի վրա հոսքը ուժեղ ընդարձակվում և հավելյալ սառչում է, ինչի շնորհիվ արտանետման տարրերը մնում են սառը։

Վակուումային կպչունության և հրթիռային միկրոարագացուցիչների նման համադրությունը նոր Tesla Roadster-ը դարձնում է տեխնոլոգիական բեկում՝ ստիպելով բոլորովին այլ կերպ նայել ճանապարհային էլեկտրամեքենաների հնարավորություններին։

03 Comments

avatar
Guy Hawkins

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply
avatar
Eleanor Pena

August 13, 2025

Great choice of Acronym AF1’s

avatar
Jerome Bell

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply

Leave A Comment