Laravel

Բենզինային BMW M3-ը չի մեռել. նոր սերնդի նախատիպը որոշել է վերածնվել

Բենզինային BMW M3-ը չի մեռել. նոր սերնդի նախատիպը որոշել է վերածնվել

Շուտով վաճառքի կգա BMW-ի էլեկտրական M3-ը, բայց դա չի նշանակում, որ վեց մխոցանի շարային շարժիչով մեքենաին պետք է հրաժեշտ տանք:

BMW-ն դեռ պատրաստ չէ հրաժարվել inline-six-ից։ Չնայած էլեկտրական M3-ը կհայտնվի մի քանի ամսից, M ստորաբաժանումը մշակում է նաև բենզինային սպորտային սեդան 2028 թվականի համար: Միևնույն ժամանակ, նոր լրտեսական տեսանյութը մեզ լավ հնարավորություն է տալիս լսելու նրա ներքին այրման շարժիչի ձայնը:

Նախատիպը դեռևս լավ քողարկված է, բայց այն չի կարելի շփոթել սովորական 3-րդ սերիայի հետ: Լայնացված անակամարներից  պարզ են դարձնում, որ մեքենան լիարժեք M-ը, այլ ոչ արդեն հայտնի M350 xDrive-ը:

Տեսանյութում  նաև երևում է մեքենայի գործարկումը։ Նախատիպը կապոտի տակ  հավանաբար թաքցնում է BMW-ի twin-turbocharged 3.0 լիտրանոց inline-six-ի թարմացված տարբերակը:

 


BMW-իստները այն գիտեն որպես S58, բայց շարժիչը անփոփոխ չի մնա: BMW-ն խոսում է «վեց մխոցանի շարժիչի նոր տեսակի մասին»: Ոչ, ոչ V6, բայց մեկնաբանությունը շահարկումներ է առաջացրել inline-six-ի մասին՝ որոշակի էլեկտրիֆիկացման նկրտումներով: Բարեբախտաբար, BMW-ն բացառել plug-in հիբրիդային տարբերակը, ինչը հուշում է, որ մեղմ հիբրիդային համակարգ է մշակվում ու դա երևի ունի մեկ պատճառ՝ արտանետումների ավելի խիստ կանոնակարգեր:

BMW-ն վերջերս թարմացրել է այս շարժիչը Եվրոպայում՝ Euro 7-ին համապատասխանելու համար: Այն այժմ ունի M Ignite կոչվող տեխնոլոգիա, որը տեղադրվում է նաև M2-ի և M4-ի վրա: Համակարգն օգտագործում է նախախցիկի բոցավառում, մեկ գլանի համար երկու այրման մոմ և փոփոխվող տուրբինային երկրաչափության տուրբո լիցքավորիչներ՝ արդյունավետությունը բարձրացնելու համար՝ առանց հզորությունը զոհաբերելու: BMW-ն նաև ասում է, որ այս տեխնոլոգիան վեց մխոցանուն ավելի արտահայտիչ ձայն է տալիս ավելի բարձր պտույտների դեպքում:
ԵՄ կանոնակարգերին համապատասխանելու համար հաջորդ M3-ը կարող է մի քայլ առաջ գնալ՝ ավելացնելով 48 վոլտ մեղմ հիբրիդային աջակցություն բենզինային շարժիչին, թեև BMW-ն դա չի հաստատել: Նաև լուրերը ենթադրում են, որ BMW-ն կարող է լիաքարշակ համակարգը դարձնել ստանդարտ հաջորդ բենզինային M3-ի վրա՝ պոտենցիալ կերպով դուրս թողնելով հետևի քարշակը և մեխանիկական փոխանցման տուփը: Ոչինչ պաշտոնական չէ, բայց նման քայլը մեծ շեղում կլինի M3-ի ավանդական բանաձևից, որը հաստատվել է 40 տարի առաջ՝ օրիգինալ E30-ով:


Առնվազն, հատուկ հետևի քարշակով ռեժիմը հուսով ենք կմնա հասանելի, ինչպես ներկայիս M3 Competition xDrive-ի և նույնիսկ նոր M350 xDrive-ի վրա: Այնուամենայնիվ, էնտուզիաստները, ովքեր նախընտրում են երեք ոտնակ և հզորություն, որոնք բացառապես գնում են հետևի անիվներին, գուցե ցանկանան հետևել ներկայիս G80-ին, քանի դեռ այն դեռ հասանելի է: 

 

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է թաքնված քողարկման տակ, ապա հեռու գնալ պետք չի, հավանաբար այն նման կլինի նոր էլեկտրական M3-ին: Համամասնությունները մի փոքր կտարբերվեն, բայց ընդհանուր ոճը հիմնականում նույնը կլինի ներսից և դրսից: 


Առայժմ, վերջին լրտեսական տեսանյութը հիշեցում է այն մասին, որ BMW-ն դեռ չի հրաժարվում իր վեց մխոցանի M մեքենաներից: Իհարկե Էլեկտրական M3-ը խոստանում է շատ ուժ ու դինամիկա, բայց ևս մեկ մռնչացող, inline-six-ով աշխատող սեդանի հեռանկարը բավական է ներքին այրման շարժիչի հավատարիմներին հետաքրքրելու համար: Ի վերջո, ոչ մի վարորդ-էնտուզիաստ պատրաստ չէ խլացուցիչի մռնչոցը փոխանակել անվադողերի և քամու ձայնի հետ:

 


Ինչ վերաբերում է գնին, ապա BMW-ն արդեն հայտարարել է, որ M3-ի երկու տեսակները կլինեն «նույն գնային տիրույթում»: Թեև ընկերությունը մանրամասներ չի ներկայացրել։ Չորս քարշակով M3-ը սկսվում է ընդամենը 90,000$-ից: Յուրաքանչյուր նոր սերնդի հետ գների աճը հուշում է, որ հաջորդի գինը կարող է սկսվել արդեն վեցանիշ թվով: Համարժեք վագոնները/ունիվերսալները  մի փոքր ավելի թանկ կլինեն:

Վերջին տարիներին նկատվում է էլեկտրական մեքենաների ներկրման աճ, սակայն ներքին այրման շարժիչով մեքենաները դեռևս գերակշռում են:


BMW M3-ը շարունակում է մնալ ավտոմոբիլային աշխարհի ամենացանկալի մեքենաներից մեկը: Նոր սերնդի M3-ի հայտնվելը թե՛ էլեկտրական, թե՛ բենզինային տարբերակներով, թույլ կտա BMW-ին պահպանել իր դիրքերը շուկայում և գրավել նոր հաճախորդների: Հայաստանում BMW M3-ի նկատմամբ պահանջարկը կշարունակի մնալ բարձր, և նոր մոդելի հայտնվելը կառաջացնի մեծ հետաքրքրություն:

03 Comments

avatar
Guy Hawkins

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply
avatar
Eleanor Pena

August 13, 2025

Great choice of Acronym AF1’s

avatar
Jerome Bell

August 13, 2025

Lorem ipsum dolor sit amet consectetur. Cursus nunc pharetra arcu quam turpis risus amet turpis. Facilisis elementum tincidunt pellentesque sed rutrum enim.

Reply

Leave A Comment